Հայկական ճարտարապետությունը վաղ միջնադարում

Վաղ միջնադարի Հայաստանում բարձր զարգացում է ունեցել շինարարական արվեստը: Կառուցվել են ամրոցներ, եկեղեցիներ, հյուրանոցներ, կամուրջներ, բնակելի տներ և այլ բաներ:Որպես շինանյութ օգտագործվել է տուֆը, որովհետև տոֆը հայկական ազգային քարն է: Հայտնի շինությունները, որպես կանոն, զոհ են գնացել օտարների արշավանքներին, և վաղ միջնադարի մեծաքանակ շինություններից մեզ են հասել մեծ չափով եկեղեցիները, որոնք հատուկ ձևով էին կառուցվում: Բացի այդ, օտարները, վախենալով «հայերի աստծու» վրեժխնդրությունից, դրանք սովորաբար չէին քանդում:Հայ ճարտարապետության հայտնի տաճարներից  է Հռիփսիմեի տաճարը Էջմիածնում, որը 618թ կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը: Տաճարը լավ պահպանվել է մինչև օրս և դիտողին զարմացնում է իր գեղեցկությամբ:

Leave a comment