Հյուսիսի բնության հետքերով…

Այս անգամ ճանապարհները մեզ Լոռի տարան, էն Լոռին, որի մասին բազում առասպելներ ու բանաստեղծություններ կան գրված, որի վանքերն ու փողոցներն առանց մեզ դատարկ էին: Հեռուն տանող ճամփեքի մեջ կյանք ու սեր կա: Մինչև ինքներդ չճամփորդեք, էս խոսքերս չեք հասկանա լիովին, չնայած հասկանալն էլ քիչ է՝ զգալ ու ապրել է պետք: Ագահորեն շնչել լեռներից փչող սառը օդը, զրույցի բռնկվել Դեբեդի հետ ու ուղղակի վայելել պահերը, որոնք վայրկյանների ընթացքում անցյալ են դառնում: Խորհրդավոր լեռների շքեղ գեղեցկության մեջ կատարյալ լռություն էր տիրում։ Ես կրկին անգամ համոզվեցի, որ բնությունը չի սիրում, ավելի ճիշտ սովոր չէ մարդկանց։ Ալավերդիում ցավոք, բայց մեռած էր կյանքը, չկար քաղաքներին բնորոշ աղմուկն ու շարժը, ու կարծես հենց այդ պատճառով էր բնությունն այստեղ հաստատվել։Ամայի ու մեռած վայրերը կյանքով լցնողը հենց մենք ենք: Մեր օրերն անվերադարձ ու առանց ավելորդ հարցերի են գնում: Ապրում ենք ու դրանք գույներով լցնում: Գունավոր, թե՞ մռայլ երանգներ կտանք կյանքին՝ յուրաքանչյուրիցս է կախված: Երբեմն ուղղակի շեղվել է պետք բնականոն հունից ու իրոք ապրել: Ճամփորդելով ես իմ օրերը գունավորում եմ, կյանքով ու էներգիայով լցնում: Ուղղակի գտեք մարդանց, որոնց հետ ոչ թե ուղղակի ճանապարհ կանցնեք, այլ կապրեք այն, ու կտեսնեք, թե իրականում ինչ սիրուն ա կյանքը…

Հայոց Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Սկսած 1915 թվականից տարբեր պետու

թյուններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։

ԱՄՆ-ն երեք անգամ (1916,1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին ՖրանսիանՄեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունըհանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

Հայաստանի անկախության հռչակագիր

30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին:Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը:
Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, նորովի կյանք առավ՝ հիմք դնելով այլեւս անշրջելի մեր անկախության ճանապարհին: Օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվե, դեպի իրական անկախ Հայաստան: