Մաքուր նյութեր և խառնուրդներ

Հարցեր և վարժություններ

  1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.

ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:

  1. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն

ֆիզիկական և քիմիական հատկություններ, բնորոշ հատկություններ, ուստի և օժտված են խիստ որոշակի

հատկություններով»:

  1. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.

ա) սպիրտ և ջուր

բ) կավիճ և ջուր

գ) կերակրի աղ և ջուր

դ) բենզին

  1. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:

Ավազի հատիկները և փայտի թեփը կարելի է բաժանել մաղի միջոցով:

  1. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:

Ջուրը մաքրելու համար կարելի է գոլորշիացնել:

  1. Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախվածկավի մասնիկներն են:

Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:

Մաքուր ջուր ստանալու համար կարող ես մաղել ջուրը:

  1. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:

Բենզինի մեջ կա յուղ,և յուղը ջրում չի լուծվում,այսինքն կարելի է բենզինը թափել ջրի վրայից:

8. Որպեսզի Մոխրոտիկը չմասնակցի պարահանդեսին. խորթ մայրը հանձնարել է նրան մաքրել մի խառնուրդ, որը կազմված է փայտի խառտուկներից, փոքր երկաթի մեխերից, շաքարից և գետի ավազից և դասավորել տուփի մեջ: Մոխրոտիկը շատ արագ մաքրեց խառնուրդը և հասցրեց մասնակցել պարահանդեսին: Բացատրեք ինչպես Մոխրոտիկը արագ կատարեց խորթ մոր առաջադրանքը:

Առաջինը պետք է մաղել խառնուրդը, որպեսզի առանձնացվեն խառտուկներն ու մեխերը: Հետո ձեռքերով առանձնացնել մեխերն ու խառտուկները, և մնացածի վրա ջուր լցնել ու խառնել: Շաքարը կլուծվի ջրի մեջ, իսկ ավազը կարող ես մաղելով առանձնացնել: Իսկ վերջում գոլորշիացնել ջրի և շաքարի լուծույթը ու կմնա միայն շաքարը:

Leave a comment