Հովհաննես Թումանյանի քառյակների վերլուծում

Ա՜նց կացա՛ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՛ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՛ն, ա՜նց կացա՛ն:

Այս քառյակով Թումանյանը ուզեցել է ասել, որ կյանքը պետք է ճիշտ անցկացնես ու դիմադրես կյանքի տարբեր դժվարություններին:

 

Ե՜տ եկե՛ք…
Գարնան վարար գետ եկե՛ք,
Անցա՛ծ օրեր, խինդ ու սե՜ր,
Դարձե՛ք, իրար հետ եկե՛ք:

 

Այս քառյակում Թումանյանը ուզում էր, որ իր հին ու բարի օրերը հետ գային, բոլորը միանային և հետ գային:

 

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բըռնում հանցավոր:

 

Այս քառյակում Թումանյանը ասում է, որ մահից չես փախչի, որ դու ինքդ քեզ գնում ես դեպի մահը: