Շառլ Ազնավուր «Սուրբ Ծննդյան ընթրիք»

Գաղտնիք չէ, որ Շառլ Ազնավուրը շատ տաղանդավոր անձնավորություն էր։Սակայն քչերը գիտեն, որ նա տաղանդ ունի նաև պատմվածքներ գրելու։ Եվ ահա նա հերթական անգամ ապացուցել է իր տաղանդաշատությունը, ոչ միայն որպես Շանսոնյե, այլ նաև որպես գրող։ Պատմվածքը պատմում է Շառլ Ազնավուրի անհավանական ամանորյա գիշերվա մասին։Իր գրում Շառլ Ազնավուրը հարգել է մարդկանց հոգևոր արժեքները, ու դրանից պատմվածքը դարձել է էլ ավելի հետաքրքաշատ։ Իսկ հիմա անցնենք պատմվածքի բուն սյուժեին։ Շառլ Ազնավուրը որոշել էր Ամանորը նշել իր ընկերների հետ, սակայն նրանք որոշել էին ամանորը նշել տարբեր վայրերում, քաղաքից դուրս։ Եվ այդ պատճառով Շառլը մենակ էր մնացել ամանորին իր շան հետ։ Պատմվածքի ընթացքում պարզվեց, որ Ազնավուրը շատ լավ է պատրաստում։ Այդպիսով Ազնավուրը որոշեց մի բան անել։ Նա ցանկանում էր, որ իր ամանորյա հյուրը լինի Աստված։ Եվ նա որոշեց գնալ եկեղեցի և <<հրավիրատոմս ուղարկել>> Աստծուն։ Երբ արդեն կեսգիշերը մոտ էր, նրա հյուրասենյակում մի լույս է հայտնվում, որտեղից դուրս է գալիս Աստված, դրանից հետո Ազնավուրն եւ Աստված զրույցի են բռնվում, և Աստված ասում է, որ Ազնավուրը պետք է ամանորը նշի աղքատների և թշվառների հետ։ Մեջբերում եմ. Երբ ես արթնացա խոհանոցը հավաքված էր, իսկ ափսեները՝ լվացված: Բոլորը իրերը իրենց տեղում էին, ասես իմ կինը իջել էր երկնքից և ամեն ինչ կարգի բերել, իսկ իմ երեկվա հյուրերը վերադարձել էին իրենց աղքատ ու տխուր կյանքին: Մի քանի օր հետո վերադարձան իմ հին ընկերները: Ես պատմեցի նրանց այն անհավանական, հրաշալի գիշերվա մասին, որը բախտ ունեցա ապրելու, բայց ոչ ոք չհավատաց իմ պատմությանը, նրանք նույնիսկ կատակեցին: Դա արդեն կարևոր չէ, որովհետև այդ գիշեր ես հասկացա այն ամենն, ինչի մասին առաջ պատկերացում էլ չունեի: Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման երջանիկ: