Ագաթանգեղոս

imgresԱգաթանգեղոսը ծնվել է 5-րդ դարում: Նա մեզ բոլորիս հայտնի է որպես ոսկե դարի պատմիչ, նա հեղինակել է Հայոց պատմություն երկը: Այդ երկը նաև կոչվել է Գիրք սուրբ Գրիգորիսի կամ Պատմություն և վարք սուրբ Գրիգորի: Վարկած կա, որ Ագաթանգեղոսը հայ պատմագիր է և նրա Հայոց պատմություն երկը նա գրել է V դարում: Ագաթանգեղոսի անունն ունի հունական ծագում և թարգմանաբար նշամակում է բարի հրեշտակ, մեր տիրոջ կողմից ուղարկված ավետաբեր: Իր երկի առաջաբանում Ագաթանգեղոսը ներկայանում է որպես լատիներեն և հունարեն տարբեր լեզուներ իմացող հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր պատմությունը: Պատմություն Հայոց աշխատության հիմանակն նյութը ընդգրկում է չորրորդ դարի դեպքերը, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, Գրիգոր Լուսավորչի և Հռիփիմյան կույսերի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ-ի պայքարը նրանց դեմ, ինչպես նաև Տրդատ Գ-ի կողմից քրիստոնեությունը 301թ.-ին պետական կրոն հաստատելը: Պատմություն Հայոցը միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, լատիներեն և ունեցել շուրջ 20 խմբագրություններ` միջնադարի 9 լեզուներով։ Առաջինը և ամենակարևորը հունարեն թարգմանությունն է, որն ամբողջությամթ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենյան մատենադարանում։ Ագաթանգեղոսի գիրքը նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել Է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն։ Պատմություն Հայոցի գիտական արժեք ունեցող առաջին հրտարակությունը լույս Է տեսել Վենետիկում 1835-ին, իսկ քննական հրատարակությունը 1909թ.-ին Թիֆլիսում, իսկ 1983թ.- ին աշխարհաբար թարգմանվել է Երևանում: