Քսենոփոնի այցը Հայաստան



Աքեմենյան տիրակալների մեջ պայքար էր սկսվել պարսից գահի համար: Տիրակալներից մեկը տաս հազարանոց զորք խնդրեց հույներից, որոնց զորահրամանատարը Քսենոփոնն էր: Սակայն ճանապարհին
զորավար Կյուրոս կրտսերը զոհվեց։ Հունական զորքը պետք է շտապ վերադառնար Հունաստան և վերադարձի ճամփան պետք է անցնեին Հայաստանով: Հենց այստեղ Քսենոփոնը Հայաստանում անցկացրած ժամանակը նկարագրել է իր Անաբասիս գրքում, որտեղ նա զարմանքով էր պատմում հայոց երկրի շքեղության և բարեկեցության մասին: Նրա խոսքով հայերը անկախ և ինքնիշխան ժողովուրդ էին: Քսենոփոնի խոսքերով չկար մի տուն, որտեղ նրանց չընդունեին և չհյուրասիրեին: Շատ հետաքրքրական է նաև այն, որ Քսենոփոնը գրել է, թե առաջին անգամ նա Հայաստանում է տեսել գարեջուր, ահա այսպես է Քսենոփոնը նկարագրել այն “Գարիից պատրաստածգինի, որի երեսին լողում էին գարու հատիկները”։

Սեպտեմբերի 22 ը պատմության մեջ

1869 թվականի սեպտեմբերի 22-ին Աբրահամ Լինքոլնը արձակեց ժամանակավոր ազատագրման մասին հռչակագիրը, արդյունքում նշանակվեց օր, ըստ որի Միացյալ Նահանգներում ավելի քան 3 միլիոն ստրկացված անձինք պետք է ազատություն ստանային։ Արդյունքում քաղաքացիական պատերազմը վերածեց ստրկության դեմ պայքարի:

Continue reading

Հայոց Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Սկսած 1915 թվականից տարբեր պետու

թյուններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։

ԱՄՆ-ն երեք անգամ (1916,1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին ՖրանսիանՄեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունըհանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

Հայաստանի անկախության հռչակագիր

30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին:Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը:
Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, նորովի կյանք առավ՝ հիմք դնելով այլեւս անշրջելի մեր անկախության ճանապարհին: Օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվե, դեպի իրական անկախ Հայաստան:

Արգիշտի I. Էրեբունի քաղաքի հիմնադրումը

Էրեբունի ուրարտական քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին, ուրարտական թագավոր Արգիշտի I-ի օրոք: Գտնվում է այժմյան Երևանի հարավ-աևելյան մասի Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև վեր խոյացող Արին-բերդ բլուրի շուրջը, որի գագաթին պահպանվել են միջնաբերդի մնացորդները։ Պահպանվել է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը քաղաքի հիմնադրման մասին։ Համանման մի արձանագրություն Արգիշտին թողել է նաև Տուշպայում (Վան), որից պարզվում է, որ նա Խաթե և Ծուպանի երկրներից Էրեբունի է վերաբնակեցրել 6600 գերի զինվոր։Էրեբունին ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմանների հատվածում, ռազմատենչ, հատկապես Ուդարի-Էտուինի ցեղախմբերի ներխուժման վտանգը կանխելու համար։ Մյուս կողմից Արարատյան հարթավայրը Էրեբունիի հետ մեկտեղ, Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Ուրարտուն, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում: Քաղաքաշինական առումով Էրեբունին, ինչպես և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունի պարզորոշ կառուցվածք։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Քաղաքի կառույցները, որոնք փռված են բլուրի շուրջը, պեղված են մասնակի, իսկ միջնաբերդն՝ ամբողջությամբ։

Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878թթ.

1.Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը: Փորձե՛ք գնահատել այն /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/

Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվեց 1878թ-ի փետրվարիի 19-ին, որն իր մեջ ներառում էր 16-րդ հոդվածը:Այն հայերիս համար ուներ իր լավ և վատ կողմերը, բայց վատ կողմեր գերակշռում էին: Դրանով սուլթանական կառավարությունը պարտավոր էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվող գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից ։ Այդ միջազգային փաստաթղթում գործածվել է Հայաստան բառը ։ Դրանով թուրքական իշխանություններն ընդունում էին, որ այդ երկրամասը հայկական է։ Պայմանագիրը նախատեսում էր, որ ռուսական զորքերը 6 ամիս ժամկետով՝ մինչև բարեփոխումների իրականացումը, պետք է մնային Հայաստանում ։ Թուրքական իշխանությունները պարտավորվում էին նաև բռնություններ չգործադրել պատերազմում ռուսական զորամասերին աջակցած քրիստոնյաների նկատմամբ։

2. Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը: Փորձե՛ք գնահատել վեհաժողովի արդյունքները հայերի համար /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Պապ թագավորի գահակալած տարիները

Պապը հռոմեական զորավար Տերենտիոսի գլխավորած միզորաջոկատով վերադառնում է Հայաստան: Պատերազմի թեժ պահին Վաղես կայսեր կողմից հայոց գահին է հաստատվում Պապը (370-374 թթ.): Նահատակված սպարապետ Վասակ Մամիկոնյանի որդին՝ Մուշեղը, դառնում է հայոց սպարապետ և սկսում Հայոց աշխարհի ազատագրումը: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Մուշեղը վերականգնում է <<…hին սահմանը, որ առաջ գոյությունուներ Հայոց երկրի և Վրաց երկրի միջև, որպիսինն էր մեծ գետ Կուրը>>: Մուշեղ զորավարը շրջում էր երկրում և քանդում պարսիկների ու հայրենիքն ուրացողների կառուցած մազդեզականատրուշանները: Պարսից արքունիքից պատիվ վայելող անձինք ձերբակալվում և խստագույնս պատժվում էին: Այդպես Մուշեղը լուծում էր Արշակ արքայի և Վասակ սպարապետի վրեժը: Պապ թագավորը տեր է կանգնում Կոգովիտ գավառի Դարույնք բերդում պահվող Արշակունյաց գանձերին: Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցիները, կարգի բերվում պետության գործերը: Մուշեղը շարունակում է երկրի պաշտպանության գործը:

Մուշեղը 370 թ. 40 հազար ընտիր զորականներով գնում է դեպի Հայաստանի հարավային սահմանը: Այնտեղ էր եկել Շապուհն իր զորքով, որի մի գնդի հրամանատարն էր հայրենադավ Մերուժանը: Ատրպատականում Մուշեղն իր զորքով նախահարձակ է լինում: Շապուհը փախչում է, իսկ պարսից ավագներից շատերը ձերբակալվում են և Մուշեղի հրամանով մահապատժի ենթարկվում: Հաղթանակած հայերի ձեռքն են ընկնում պարսից արքայի գանձարանը և կանանոցը:Մուշեղը հրամայում է կանանոցը վերադարձնել Շապուհին: Շապուհը, ապշած հայոց զորավարի արարքից, մի գավաթի վրա նկարել է տալիս Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած: Իր զորքին հյուրասիրելու պահին նա ամեն անգամ ձեռքն է վերցնում գինու գավաթը և ասում.<<Ճերմակաձին գինի արբցէ>>: Երբ հայոց զորքը վերադառնում է պատերազմից, ոմանք Պապի առջև ամբաստանում են Մուշեղին:

Կիլիկյան Հայաստանի Աշխարհագրական դիրքը

Կիլիկիան Փոքր Ասիայի հարավ– արևելքում էր: Այն չափազանց բարենպաստ դիրք ուներ: Հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները: Կիլիկիայի տարածքը բաժանված էր երեք մասի. հյուսիս– արևելքը կոչվում էր Լեռնային Կիլիկիա, հարավարևելյան շրջանները հայտնի էին Դաշտային Կիլիկիա անունով, իսկ արևմտյան մասը՝ Քարուտ Կիլիկիա: Լեռնանցքները և կիրճերը պաշտպանական ամուր պատնեշներ էին ստեղծում: Եթե թշնամուն նույնիսկ հաջողվում էր ներխուժել Կիլիկիա, ապա բնակիչները կարողանում էին փակել նրանց վերադարձի ճանապարհները և զգալի կորուստներ պատճառել: Հարավում ընկած Միջերկրական ծովը ոչ միայն բնական պատնեշ էր, այլև առևտրական կապերի հնարավորություն էր ընձեռում:Կիլիկիայի տարածքը տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման նպաստավոր պայմաններ էր ապահովում:

Ռուբինյան իշխանություն

Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը: 1080 թ. հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբենին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095–1100 թթ.): Այսպես նորաստեղծ հայկական իշխանության շրջանակներում լուծվեց քաղաքական կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը: 1098 թ. Կոստանդինը բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի ամենանշանավոր՝ Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:  Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ինչպես Բյուզանդիան, այնպես էլ սելջուկները: Կոստանդինը ստիպված էր պայքարել երկու թշնամիների դեմ: Սակայն խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով նրանց ուշադրությունը շեղեց Կիլիկիայից: Դա հնարավորություն տվեց հայերին ամրապնդելու և ընդարձակելու նորաստեղծ իշխանությունը: Խաչակիրների հետ սկսեցին համագործակցել Կիլիկիայում հաստատված հայ իշխանները: Սակայն խաչակիրների և հայերի փոխհարաբերությունները միշտ չէ, որ բարեկամական էին:

Պատմություն. Լևոն արքա

Լևոն արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.

Լևոն I–ի կարևոր ձեռնարկումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր:

Նա ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս ու Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ:

Հայոց արքան ուշադրություն էր դարձնում նաև մշակույթի զարգացմանը: Թագավորի հրամանով Կիլիկիայում հիմնադրվեցին տարբեր տիպի դպրոցներ, կառուցվեցին վանական համալիրներ և եկեղեցիներ: