Ինքնաստուգում քիմիայից

1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստիչկա և ստացվում է բնական հումքի վերամշակումից.
ա) նավթը
բ) ոսկին
գ) ջուրը
դ) օղի

2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանումո՞րն է հեղուկ.
ա) շաքարը
բ) թթվածինը
գ) բուսական յուղը
դ) կավիճը

3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդանմարմինների շարքը.
ա) ձին
բ) ծաղկած ծառը
գ) արձանը
դ) երեխան

4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավորգաղափար կազմել.
ա) ագրեգատային վիճակի
բ) խտության
գ) էլեկտրահաղորդականության
դ) ջերմահաղորդականության

5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ.
ա) խտությունը բ) թափանցիկությունը
բ) հալման ջերմաստիճանը
գ) այրվելու ունակությունը

6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածինէ).
ա) պլաստիլինը
բ) գինին
գ) գրաֆիտը
դ) սև ռետինը

7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա /ֆիզիկական մարմին/ չի բնորոշում.
ա) աստղ
բ) մեխ
գ) սեղան
դ) ապակի

8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրմանառարկան.
ա) երկրաշարժերի կանխատեսում
բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում
գ) գրքի խմբագրում
դ) պարարտանյութերի արտադրություն

9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալգործողություններից ո՞րն է սխալ.
ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել
բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը
գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի
դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով

10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալուհամար.
ա) թորում
բ) բյուրեղացում
գ) զտում
դ) գոլորշիացում

Տափակ որդեր

imgresՏափակ որդերի ցեղը ծծան որդերն են, տիպը տափակ որդերն են:
Տափակ որդերը առաջին եռաշերտ կենդանիներն են: Նրանք ունեն ծածկույթամկանային և մարսողամկանային ամբողջական հյուսվածքներ: Մարմինը տափակեցված է, խոռոչ չունի։ Տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Տափակ որդերը արյունատար և շնչառական օրգաններ ընդհանրապես  չունեն։Հայտնի է 7 տեսակ՝ բնության մեջ: Որդերը բաժանվում են 4 դասերի:Ուտելիքի մնացորդներն օրգանիզմից դուրս են բերվում բերանով։ Սեռական օրգանները զբաղեցնում են մարմնի հիմնական մասը։ Սեռական համակարգը բավականին բարդ է։
Բոլոր չորս դասերի ներկայացուցիչների մեծ մասը հանդիսանում են մարդու և կենդանիների մակաբույծներ։ Թարթիչավոր որդերի դասի ներկայացուցիչների մեծ մասն ազատ ապրող կենդանիներ են, որոնք բնակվում են քաղցրահամ, աղային ջրավազաններում, հողում։
Մոնոգենոիդները երկկողմ համաչափ, սակավաշարժ:Նրանք մանր են, մի քանի մմ երկարությամբ որդեր են։ Այս էկտոպարազիտներն ունեն տիրոջ արտաքին օրգաններին կպչելու հզոր հարմարանքներ։ Մարմնի գլխային ծայրում կան ծծիչներ, ելուստներ, գլանիկներ, իսկ ետին ծայրում՝ ամրացման սկավառակ, որը զինված է խիտինային կարթերով, երկփեղկանի փականներով և երբեմն ծծիչների խմբերով։

Իմ ընկեր Նեսոն

1.Ընթերցի՛ր Հ․Թումանյանի  «Իմ ընկեր Նեսոն»  պատմվածքը։

2. Համառոտ ներկայացրու՛ հեղինակի ասելիքը։

Ես կարծում եմ,որ հեղինակի ասելիքն այն է, որ եթե ընկերը հեռանում է գյուղից և ուսում ստանում, պետէ չէ նախանձել ու մոռանալ քո ընկերոջը, այլ հակառակը պետք է ուրախանաս քո ընկերոջ հաջողություններով

3. Պատմվածքից դուրս գրի՛ր  քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանիր՝ ինչու՞։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։

Ես ընտրել եմ այս հատվածը, որովհետև այս հատվածում նրանք ինչ որ չափով նորից մտերմացան:

 

 

4. Պատմվածքից դուրս գրի՛ր Նեսոյենց ծայրահեղ աղքատ վիճակը ներկայացնող հատվածը։

Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

 

5. Քեզ հետ պատահե՞լ է դեպք, որ հանգամանքների բերումով  բաժանվել ես ընկերոջիցդ։

Ինձ հետ եղել է նման դեպք, ես առաջին դասարանում մի ընկեր ունեի, անունը Նաիրի էր, նա հեռացավ մեր դպրոցից և այդպես և բածանվեցի իմ ընկերոջից:

6. Ի՞նչ վերջաբան կգրեիր, եթե դու լինեիր պատմվածքի հեղինակը։

Ես կհորինեի այս վերջաբանը

Նեսոյի հայրը ճանապարհին քայլելիս մի սնդուկ է գտնում, բացում է այն և տեսնում է մեջը լիքը փող, հետո վերևից  լույս էընկնում Նեսոյի հոր վրա, այդ պահին ձայն է գալիս.

-Այս գումարը ես քեզ տվեցի, որ Նեսոյին ընդունես դպրոց:

-Ուրախանում է Նեսոյի հայրը և գնում տուն: Նեսոն հարցնում է հորը.

-Այդ ինչ սնդուկ է հայրիկ

-Փող է որդիս, որնքեզ դպրոց ընդունեմ:

Նեսոն շատ է ուրախանում: Հետո նա գնում է դպրոց Հովհաննես Թումանյանի հետ: Բայց նրանք չեն մոռանում իրենց գյուղի ընկերներին: Նորից երբ գնում էին գյուղ, խաղում էին միմիյանց հետ: Իսկ Նեսոն պատմում էր հին ու նոր հեքիաթները

7. Գրի՛ր պատմվածքից դուրս բերված հետևյալ բառերի հոմանիշները՝ ջոկել-ընտրել, ունևոր-հարուստ, աղքատ-, մաքուր և կազմի՛ր նախադասություններ։