Վահան Տերյան

search1885 թվականի փետրվարի 9-ին Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա ծնվեց 11-րդ զավակ Վահանը` ապագա բանաստեղծ Վահան ՏերյանՆա սկզբնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Առաջին ուսուցիչը եղել է թելավցի, բարձրագույն կրթությամբ Նիկողայոս ԽեչոյանըԱշնանը ընդունվում է Ախալքալաքի դպրոց: Հունվարյան արձակուրդներին գյուղ է գալիս, կտրականապես հրաժարվում է շարունակել ուսումը որովհետև խիստ հիասթափվել էր քաղաքի մթնոլորտից:Դեռևս 1890 եւ 1895 թվականներին Տեր Սուքիասը դիմած է լինում որդուն` Վահան Տեր-Գրիգորյանին` Լազարյան Ճեմարանում ընդունվողների ցանկում գրանցելու:1896 թ. Թիֆլիսի առաջին գիմնազիա ընդունվելու համար քննություններ է հանձնում: Հայտնի է նաև, որ երկու տարի եղել է Թիֆլիսում` Եղբայր Արամի հետ, մինչև Լազարան Ճեմարանից ստացված գրությունը:Լազարյան Ճեմարանի արխիվում պահպանված մի գործում գրված է. «Մայրաքաղաքի հայկական եկեղեցիների թոշակառու Տեր-Գրիգորյան Վահան: Ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին: Ընդունվել է երրորդ դասարան 1899 թվականի օգոստոսի 14-ին»:Վահան Տեր- Գրիգորյանը մի քանի ընկերների հետ Ճեմարանում հրատարակում է «Հույս» ձեռագիր թերթը: «Թերթում Վահանը հիմնականում գրում է խմբագրական եւ առաջնորդող հոդվածներ: Նրան էր հատկացված նաեւ պոեզիայի բաժինը, որտեղ նա զետեղում է իր բանաստեղծությունները»,-հիշում է Մ. Քարամյանը: «Հույս»-ի էջերում Վահանը հանդես է եկել Շվին, Volo և այլ կեղծանուններով:

Leave a comment