Դդմի օգտակար հատկությունները

imagesԴդումի սերմը մեղմացնում է սրտի ցավերը:
Դդումը հայտնի է եղել  Եգիպտոսում: Ասել են որ դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի և մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի ժամանակ։

Այն ժամանակ խորհուրդ են տվել ամբողջական դդումը բոլոր կողմերից պատեն խմորով և խորովեն կրակի վրա, հետո կտրեն և մեջը հավաքված հյութը տան խմելու լեղապարկի հիվանդություն ունեցող մարդուն։ Այդ հյութից թող կաթեցնեն նաև դեղնած աչքերի մեջ։Իսկ եթե շոգի հետևանքով մեկի մոտ միզակապություն է առաջացել, թող դդմի կորիզին շաքար խառնի և ուտի։ Եթե դդմի յուղը քսեն գլխին կամ կաթեցնեն ականջի մեջ, ապա կօգնի ուղեղի ուռուցքի դեպքում։ Չորացրած պտղի կեղևը, եթե խառնվի կարագի հետ, կնպաստի անդամի խոցերի բուժմանը։ Ժամանակակից բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված պատրաստուկները և հյութն օգտակար են սրտին, հանգստացնում են նյարդերը և ունեն քնաբեր հատկություններ։

 

Աղբյուրը՝ http://168.am/2013/12/19/311372.html

Leave a comment