Գիշատիչ բույսեր

imgresԳիշատիչ կամ միջատակեր բույսեր են կոչվում այն բազմամյա խոտաբույսերը, թփերը կամ լիանները, որոնք որսում են մանր միջատներ: Հայտնի են մոտ 500 տեսակի գիշատիչ բույսեր: Տարածված են ամենուրեք, առավելապես՝ արևադարձային երկրներում: ՀՀ-ում տարածված է խորշաբուսազգիների ընտանիքին պատկանող 3 տեսակ՝ փոքր, միջին և սովորական խորշաբույսերը: Հանդիպում են լեռնային մարզերի լճերում, լճակներում և դանդաղահոս ջրերում:Ջրային գիշատիչ բույսերն ազատ լողացող, արմատազուրկ, բազմամյա խոտաբույսեր են: Ցողունի երկարությունը հասնում է մինչև 100 սմ է: Գիշատիչ բույսերը, իրենց հերթին, շատ զգայուն են արտաքին գրգռիչների նկատմամբ:

Գիշատիչ բույսերն իրենց որսացած միջատների հաշվին լրացնում են հողից ստացված սննդանյութում եղած օրգանական նյութերի պակասը: