Հեղուկի ծավալի չափումը չափագլանի միջոցով

Լաբորատոր աշխատանք
Աշխատանքի նպատակը՝ սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը

Սարքեր և նյութեր՝ չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ
Չափանոթով մենք չափում ենք ծավալ՝ հեղուկների, անկանոն և կանոնավոր պինդ մարմինների: Ծավալի չափման հիմնական միավորը՝ (ՄՀ)=1m3 , օգտագործում ենք նաև այլ միավորներ՝ 1դմ3 , 1սմ3 , 1մմ3 ,1լ=1դմ3, 1մլ=1սմ3
Գործիքից օգտվելուց առաջ ես ուսումնասիրեցի չափանոթը, տեսա որ իմ չափանոթի չափման հնարավորությունը (սահմանները): նվազագույն և առավելագույն արժեքներ
Իմ գործիքի նվազագույն և առավելագույն արժեքները
Առավելագույն-500մլ
Նվազագույն-50մլ
Այնուհետև ես հաշվեցի երկու հարևան գծիկների միջև եղած բաժանման արժեքը: Դրա համար ես ընտրում եմ երկու հարևան նրբագծեր, որոնց դիմաց թվեր են գրված:
50 և հարյուր: Մեծ թվից հանեցի փոքր թիվը (100-50=50մլ): Այնուհետև ստացված թիվը բաժանեցի նրանց միջև եղած բաժանումների թվին: (50:10=5մլ) Բաժանման արժեքը=(մեծ-փոքր թիվ):բաժանումների թիվ
C=(a-b):n

Leave a comment