Հեղուկի ծավալի չափումը չափագլանի միջոցով

Լաբորատոր աշխատանք
Աշխատանքի նպատակը՝ սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը

Սարքեր և նյութեր՝ չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ
Չափանոթով մենք չափում ենք ծավալ՝ հեղուկների, անկանոն և կանոնավոր պինդ մարմինների: Ծավալի չափման հիմնական միավորը՝ (ՄՀ)=1m3 , օգտագործում ենք նաև այլ միավորներ՝ 1դմ3 , 1սմ3 , 1մմ3 ,1լ=1դմ3, 1մլ=1սմ3
Գործիքից օգտվելուց առաջ ես ուսումնասիրեցի չափանոթը, տեսա որ իմ չափանոթի չափման հնարավորությունը (սահմանները): նվազագույն և առավելագույն արժեքներ
Իմ գործիքի նվազագույն և առավելագույն արժեքները
Առավելագույն-500մլ
Նվազագույն-50մլ
Այնուհետև ես հաշվեցի երկու հարևան գծիկների միջև եղած բաժանման արժեքը: Դրա համար ես ընտրում եմ երկու հարևան նրբագծեր, որոնց դիմաց թվեր են գրված:
50 և հարյուր: Մեծ թվից հանեցի փոքր թիվը (100-50=50մլ): Այնուհետև ստացված թիվը բաժանեցի նրանց միջև եղած բաժանումների թվին: (50:10=5մլ) Բաժանման արժեքը=(մեծ-փոքր թիվ):բաժանումների թիվ
C=(a-b):n

Ջրիմուռներ

imgresՋրիմուռները պատկանում են ստորակարգ, ինքնասուն ջրային բոյսերի խմբին: Ջրիմուռները պարունակում են քլորոֆիլ, կարոտին, քսանտոֆիլներ և այլ պարունակություններ: Նրանք լուսասինթեզի շնորհիվ սինթեզում են օրգանական նյութեր: Ջրիմուռների  կազմված են լինում՝ միաբջիջ գաղութային կամ բազմաբջիջ կազմվածքներով: Նրանց մարմինը կամ թալոնը զուրկ է , արմատից, ցողունից ու տերևներից: Կապտականաչ ջրիմուռների բջիջները զուրկ են ձևավորված կորիզներից և քրոմատոֆորներից, որոշ տեսակներ բազմակորիզ են: Ջրիմուռների բջջաթաղանթը կազմված է՝ թաղանթանյութից, պեկտինայի նյութերից և այլն: Ջրիմուռների որոշ տեսակներ նաև շարժվում են: Բազմաբջիջ ջրիմուռները լինում են թելաձև, գնդաձև և թիթեղնաձև: Ջրիմուռները բազմանում են վեգետատիվ, ակինետների, պալարիկների միջոցով, անսեռ և սեռական ճանապարհով: Որոշ ջրիմուռներ ապրում են քարաքոսների, սնկերի և կենդանիների հետ: Կան ջրիմուռներ որոնք ապրում են ջրի տակ, մոտ 200 մ խորությունում: Ջրիմուռները, որոշ էակների համար ուտելիք է: Ջրիմուռները մասնակցում են նաև բուժիչ ցեխերի առաջացմանը:

Թարգմանություն (English)

 

img_2630

 

Ալին ով աշխատում էր տանից հեռու, ուզում էր նամակ ուղարկել իր կնոջը, բայց նա չէր կարողանում ոչ գրել և ոչ էլ կարդալ: Նա ստիպված աշխատում էր ամբողջ օրը, նա կարողացել էր միայն գտնել ինչ որ մեկին, որ գրի իր նամակը ուշ գիշեր: Վերջապես նա գտել է նամակ գրողի տունը ում անունն էր` Նասրեդին: Նասրեդին արդեն անկողնում էր: Նա ասաց, որ արդեն ուշ է:
– Ի՞նչ ես ուզում:
-Ես ուզում եմ, որ դու նամակ գրես իմ կնոջը
-ասաց Ալին: Նասրեդինը կոպիտ էր: Նա մի քանի րոպե մտածեց և հետո ասաց,
– նամակը հեռու՞ է գնալու:
Ալին պատասխանեց,- ի՞նչ կլինի:
Լավ իմ գրածը այնքան տարօրինակ է, որ միայն ես կարող եմ կարդալ այն, եթե ես ստիպված գնամ երկար ճանապարհ կարդալու նամակը կնոջդ համար, ապա դու կկորցնես շատ գումար:
Ալին արագ հեռացավ:

Հարուկի Մուրակամի ՛՛Լռություն՛՛ իմ իմաստուն հատվածը

_ Գիտե՞ք ինչն ինձ այդքան գրավեց բոքսում: Խորության զգացումը: Կարծում եմ ինձ հենց այդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես այդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդը չի կարող անվերջ հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը այդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ այնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու այդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ:

 

Ես ընտրել այս հատվածը, որովհետև այն շատ իմաստուն և ուսուցանող էր: Այս հատվածը ուսուցանում է, որ եթե դու անհաջողություն ես ունենում չպետք է ընկճվեց, որովհետև ոչ միշտ ես դու հաջողություն ունենում: Եվ պետք է պարտվես և պետք է հաղթես:

Ֆիզիկական մեծությունների չափում

Ֆիզիկակա մեծությունների չափումներ

Ինչ է նշանակում չափել ֆիզիկական մեծության չափում:
Չափել երկու միանման իրերի համեմատությունը:
Որպես երկարության չափանիշ ընդունել են երկու մետաղ Պլատինի և Իրիդիումից ձուլված պատրաստված հատուկ ձև ունեցող ձողի լայնքով իրարից որոշակի հեռավորության վրա երկու խազ են արել և պայմանավորվել են այդ խազերի միչև եղած հեռավորությունը ընդունել որպես երկարության չափանմուշ/անվանել են 1մետր:Չափանուշը պահում է Ֆրանսիաի Սևր քաղաքում՝Չափերի և Կշիռներ միջազգայոին բյուրոյում:Որպես երկարության չափման գործիք,օգտագործվում են մետաղական և փայտյա քանոնները և չափաժապավենները:

Երկարության օժանդակ միավորներ են մասնակի և բազմակի միավորները:

Մասնակի՝մեկ դմ,մեկ սմ, մեկ մմ:
Բազմակի՝մեկ կմ,մեկ ա.մ,մեկ պկ,մեկ լուսատարի:
Ցանկացած գործիքից օգտվելուց առաջ պետք է ուսումնասիրել չափման գործիքները՝ նայել նրա չափման առավելագույն և ննվազագույն արժեքները,որից հետո որոշել գործիքի սանդաղակի մեկ բաժանմունքի արժեքը,և սարքի չափման սխալը:Օրինակ ունենք քանոն նայում ենք նվազագույն և առավելագույն չափման արժեքներին և որոշում քանոնի սանդղակի մեկ բաժանմունքի արժեքը:

Ֆիզիկական հարցեր և պատասխաններ

Ինչ է բնությունը
Բնությունը այն է, ինչ շրջապատում է մարդկանց
Ինչ է նշանակում բնության երևույթներ
Բնության մեջ ամեն փոխվող բան կոչվում են երևույթներ:
Ինչ է նշանակում <<Ֆիզիկա>> բառը
Հին աշխարհի հույն հայտնի մտածող և գիտնական Արիստոտելը, ստեղծեց ֆիզիկա հասկացությունը: Բառն առաջացել է <<ֆյուզիս>> բառից, որը նշանակում է բնություն:
Ինչ է ուսումնասիրում Ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է Ֆիզիկական երևույթները՝ Մեխանիկական, մագնիսական, ատոմային, ջերմային, լուսային և այլն