Ճամբարային հաշվետվություն

Ձմեռային ճամբարը մեզ համար շատ լավ անցավ: Մենք շատ բաներ արեցինք և շատ վայրեր գնացինք, ունեցանք կարևոր հանդիպումներ: Ես կատարեցի մի քանի կարևոր առաջադրանքներ: Ապահովեցի գիտագործնական հավաքի 4-րդ օրվա ուղիղ եթերը, ներկայացրեցի Ավագ դպրոցի դասավանդողերի բլոգների ցուցանիշները և այլն: Ականատես եղա խաղարկային դատարանի, որը անգլերեն լեզվով էր, հետո իմ հասկացածով նյութ տեղադրեցի դրա մասին: Գնացինք ճամփորդության Կինո պարկ և դիտեցինք Assassins Creed ֆիլմը: Շատ հետաքրքիր ֆիլմ էր: Ես պարապմունքների պատճառով չգնացի սահադաշտ: Հետո մենք գնացինք ագարակ ձիերին խնամելու: Այդ ընթացքում հասցրեցի մասնակցել նաև  Դիջիթեքին, որի հարցում ինձ օգնեց իմ լավագույն ընկերներից մեկը` Կարենը: Հետո մեր դասարանցի Արտյոմը մի նախագիծ կազմակերպեց, որի անունն էր ժամ ժամացույց. ես աջակցեցի նրան այդ նախագիծը իրականացնելու հարցում: Սա իմ ամենալավ ձմեռային ճամբարն էր:

Leave a comment