Խաղարկային դատարանում

20170119_110803

Ստուգատեսային հինգշաբթի օրը ես ներկա գտնվեցի Ավագ դպրոցի գիտագործնական հավաքին: Անգլերենի ընտրության խմբի սովորողները ներկայացրին անգլերենով խաղարկային դատարան: Նախագծի հեղինակն էր Ավագ դպրոցի անգլերենի դասավանդող Իրինա Ապոյանը: Դատական նիստը անգլերենով էր և ես ամբողջ ուշադրությունս լարել էի, որպեսզի հասկանայի անգլերեն խոսքերը: Փորձեմ ներկայացնել իմ հասկացածով դատական նիստը: Սկզբում եկավ դատավորը՝ մեծ գլխարկը գլխին, բոլորս ոտքի կանգնեցինք, ես ինձ զգում էի ինչպես իրական դատարանում: Պատմությունը երկու աղջկա մասին էր, որոնք կռվել էին պատահական հրման պատճառով: Մեղավորը Լուիզա Ավագյանն էր, որը վատ խոսքեր էր ասել մյուս աղջկա հասցեին և ծեծել նրան: Ապացույցելու համար նրանք մեզ ցույց տվեցին տվյալ պատահարի վիդեոն, որը ֆիքսել էր տեսախցիկը: Այդպիսով, տեսնելով վիդեոն, նրանք համոզվեցին, որ մեղավորը Լուիզա Ավագյանն էր: Նրան  տուգանեցին հինգ հազար ամերիկյան դոլարով՝ որպես պատիժ: Շատ նման էր իրական դատի: Ճամբարային այս օրս միշտ կհշեմ՝ շնորհիվ իմ ավագ ընկերների:

Leave a comment