Այսօր Հայոց բանակի օրն է

imagesՄենք՝ հայերս, երկար ենք երազել պետությունը պաշտպանող բանակ ունենալու մասին: Այսօր այն արդեն իրականություն է: 1992թ. հունվարի 28 ին կառավարությունն ընդունեց որոշում՝ հայոց բանակի կազմավորման վերաբերյալ: Այսօր արդեն այն մեր անվտանգության ու խաղաղության  երաշխիքն է: Չնայած որ շատ երիտասարդ է մեր բանակը, այն իր էության մեջ հազարավոր տարիների հպարտանալու արժանի պատմություն ունի, սկսած մեր նախահայր Հայկից, շարունակած Տիգրան Մեծով, Մամիկոնյան տոհմի սպարապետներով, Բագրատունիներով, մինչև Շուշի ու մերօրյա հերոսները…

Մենք լավ գիտենք խաղաղության գինը, և նրա հարատևության համար պետք է օրեցօր զորացնենք մեր բանակը և ուրախանանք նրա ձեռքբերումներով:

Այսօր մեր բանակի տոնն է…  Շնորհավոր ձեր տոնը հայ զինվորներ:

Leave a comment