Հաշվետվություն-Դիջիպատում 2014

dsc09868_0Ա.Ա.Հ.- Հարությունյան Սամվել Սարգսի

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր 4-2 դասարան

Մենք այս տարի աշխատեցինք <<Տիեզերք>>նախագծով: Մենք խմորից մոլորակներ պատրասնեցինք և մի քանի օր հետո ներկեցինք, ծանոթացանք բոլոր մոլորակների  հետ և իմացանք, որ աշխարհի ամենափոքր մոլորակը Պլուտոնն է, իսկ ես պատրաստել էի Պլուտոն մոլորակը: Ես իմ մոլորակը ներկեցի կապույտ գույնով և դարձրեցի Լուսին: Հետո մենք կատարեցինք շատ ճամփորդություններ, մենք գնացինք Երկրաբանական թանգարան:
Ես առաջին տպավորությունը ստացա հսկա փղի ձագից, որովհետև դա փղի ձագ էր, բայց այնքան հսկա էր, որ ես հիացել էի:  Մեր դասարանը այլ ճամփորդություններ է կատարել, բայց ես  հիվանդությանս պատճառով չեմ մասնակցել:Նրանք գնացել են Մեղրաձոր և Խնկո Ապոր գրադարան:

Մենք նաև մեզ բլոգեր բացեցինք և սովորեցինք նյութեր տեղադրել և այլն: Ես իմ բլոգում տեղադրել եմ 8 նյութ, Աղի, Ճապոնիայի ավանդույթների, իմ սիրելի զբաղմունքի՝ Ֆուտբոլի, ծովագնաց Ֆեռնան Մագելանի, ընձուղտի մասին և իմ հորինած հեքիաթը, որը կոչվում է Կառլոն և իր հավատարիմ ընկերը:

Համեցեք մեր դպրոցում սովորելու…

Leave a comment