Թարգմանչաց տոն

Մեսրոպ Մաշտոց «Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց»

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ:

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ:

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս:

Փոխադրություն`

Ես վտանգված իմ բազմություններից,
Խաղաղության Աստված, օգնիր ինձ։

Ալեկոծված հողմով իմ անօրինության,
Խաղաղության թագավոր, օգնիր ինձ։

Խորը մեղքի ծովում տարաբերվելով ալեկոծված,
Նավապետ բարի, փրկիր ինձ։

Աշխատանքը` Արեն Կարապետյան, Սամվել Հարությունյան և Գրիգ Գրիգորյան

Leave a comment