Իմ բնակավայրը. (Հասարակագիտություն)

Ես ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքում և շատ եմ սիրում իմ համայնքը, այստեղ կան շատ գեղեցիկ վայրեր: Օրինակ՝ Սուրբ երրորդություն եկեղեցին, ոչ բոլոր համայնքներում այսպիսի գեղեցիկ եկեղեցիներ կան: Բայց այստեղ կան նաև բազմաթիվ խնդիրներ: Օրինակ՝ թափառող շների խնդիրը, նրանք գրեթե չեն հարձակվում մարդկանց վրա, բայց գիշերները իրենց հաչոցով խանգարում են մարդկանց քունը(Ամռանը): Խնդիրներ կան նաև մեր խաղահրապարակում, այնտեղ շատ քիչ է ծառերի և խոտերի առկայությունը: Խաղահրապարակում մաս կա որտեղ կա խոտ, բայց նույն այդ մասի կողքը հողով լի վայր է և ընդհանրապես խոտ չկա: Շատ են ջարդված և վնասված կարուսելները: Նաև ինչ որ չափով կա աղտոտվածություն շքամուտքերում և ընդհանրապես բակում: Կան էլի խնդիրներ, բայց ես նշեցի միայն ինձ անհագստացնող խնդիրները: Ֆոտոշարքը ստորև:

 

This slideshow requires JavaScript.

Leave a comment